Posted in Դերասանական վարպետություն

Հաղորդակցման հմտությունների բարելավման իմպրովիզացիոն վարժանքներ

Երբ մենք շփվում ենք մարդկանց հետ, մենք ընտրում ենք երկու վարքերից մեկը` նախապես հորինված սցենարը կամ իմպրովիզացիան: Երկու մեթոդներն էլ լավն են, և եթե դրանք տիրապետեք կատարյալ ձևով, ապա կունենաք շատ առավելություններ: Պատկերացրեք ինքներդ ձեզ հարցազրույցի ընթացքում․ նախօրոք կարող եք պատրաստվել դրան և կեսը փայլուն հաղթահարել, բայց ներկա գործատուները հեռանում են “հայտնի” հարցերից և գնահատում են նաև մարդու ստեղծագործական, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ունակությունը: Ուստի կարևոր են նաև իմպրովիզացիոն հմտությունները:

Ինչ պետք է անի մարդը, որպեսզի բարելավի իմպրովիզացիայի հմտությունները: Նա կարող է պարապել կամ անհատական, կամ մարտական պայմաններում: Այսպես՝ մենք ձեզ ենք ներկայացնում որոշ “զորավարժություններ” վերապատրաստման համար:

Եվ այդ վարժությունները օգնում են՝

  • Բարձրացնել գործող դերասանական հմտությունները,
  • Բարելավել հաղորդակցման հմտությունները,
  • Բարելավել մտավոր և ստեղծագործական ունակությունները։

 

Վարժություն 1` մեկ բառ:

Վարժությունը կատարելու համար պահանջվում է 2-3 մարդ, և ավելի: Միակ կանոնն այն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ավելացնի մեկ բառ, այդպես նախադասություն պետք է ձևավորվի, և հետո պատմություն:

Օրինակ՝

A: Անին

B: Աշխատում է

A: Կրկեսում

B: Որպես

A: Վամպիրների

B: Մարզիչ։

Այս իմպրովիզացիայի մեջ ամենանշանավոր բանն այն է, որ յուրաքանչյուր անձ իր յուրահատուկ դերակատարումն ունի: Ընդ որում, նա պատմությունը շարունակում է իր ցանկալի ձևով, և դա զվարճացնում է յուրաքանչյուր մասնակցին: B մասնակիցը շեղում է պատմության միտքը և դրանից հետո մյուս երկու մասնակիցները պետք է շարժեն իրենց ուղեղները, որպեսզի հետաքրքիր ավարտեն այդ պատմությունը, որտեղ վամպիրներն են հանդես գալիս կրկեսում:

Այս վարժությունը պարզ մոդիֆիկացիա ունի․ դուք ոչ թե մեկ բառ եք ասում, այլ ամբողջ նախադասություն:

Վարժություն 2` հայելային մարմինը։

Այս վարժության համար անհրաժեշտ է 2 մարդ՝ լիդերը և հետևորդը:

Լիդերը ընդունում է որևէ զվարճալի դիրք՝ փոխելով դեմքի միմիկան կամ կատարելով որոշակի շարժում: Հետևորդը նույն ձև պատճենում է այն, ինչ լիդերը անում է (ինչպես մեր կյանքում): Հինգ դիրքից հետո փոխվում են տեղերով:

Այս վարժության նպատակն է զարգացնել ոչ վերբալ հմտությունները: Շփումը ոչ միայն խոսքերն են, այլև մարդկանց շարժումների, ժեստերի, դեմքի արտահայտությունն է:

Բացի այդ, արտացոլումը էմպաթիայի ձևերից մեկն է, որը կարող ենք համարել նաև վարժության առավելություններից մեկը: Երբ մենք կրկնում ենք (գիտակցաբար կամ ոչ) մարդուն, ապա անկախ մեր կամքից ներթափանցում ենք նրա մեջ և ավելի լավ ենք հասկանում:

Եթե այս պահին դուք մենակ եք սենյակում, ապա միացրեք ինչ-որ հաղորդում կամ ֆիլմ, և սկսեք կրկնել այնտեղ գործող կերպարների շարժումները, նախապես ձայնը անջատելով:

Վարժություն 3` էմոցիոնալ ռուլետկա։

Վարժությունը պահանջում է երկու մարդ և մեկ ներկայացնող: Սակայն որքան շատ մարդիկ լինեն, այնքան լավ: Բոլորը բաժանվում են զույգերի:

Առաջին քայլը. զույգերը սկսում են շփվել միմյանց հետ ցանկացած թեմայի շուրջ: 1-2 րոպե հետո Հաղորդավարը որևիցե զգացմունք է ասում, և մասնակիցները պետք է շարունակեն իրենց երկխոսությունը, ձևացնելով թե նրանք դա զգում են: Կամ կարելի է զգացմունքները գրել փոքր թերթիկների վրա և պատահականորեն քաշել։ Օրինակ՝

Անհանգստություն,

Զայրույթ,

Անակնկալ,

Շոկ,

Կիրք,

Խայտառակություն։

Իրական աշխարհում զգացմունքները կարող են մեզ շատ “հեռուն տանել”: Հետևաբար, խաղի ընթացքում դրանց հետևելը և կողքից դիտելը շատ օգտակար է: Բացի այդ, լավ զրուցակիցը պետք է ունենա բոլոր հնարավոր զգացմունքների լիարժեք սպեկտր:

Վարժություն 4`վերջին բառին պատասխան։

Անհրաժեշտ է երկու մասնակից և ավելի: Միակ կանոնն այն է, որ հաջորդ մասնակիցի նախադասությունը պետք է սկսվի նախորդ նախադասության վերջին բառով: Օրինակ՝

  • Ես գնում եմ հաճախ սրճարան:
  • Սրճարանում ես միշտ պատվիրում եմ պիցցա:
  • Պիցցան իտալական ուտեստ է՞, թե ռուս երգիչ:

Վարժությունը պարզապես ստիպում է մեզ լսել զրուցակցին, նույնիսկ եթե պետք է միայն ուշադրություն դարձնել վերջին բառին:

Բացի այդ, մենք, հաճախ, այնքան ենք ուզում ինչ-որ կարևոր բան ասել, որ հազիվ ենք լսում զրուցակցին, և հետո արդարանում ենք. «Այո, այո, ես ուզում էի քեզ ասել, դա, որ …»: Իսկ այժմ դուք պետք է ուշադրություն դարձնեք և լսեք:

Վարժություն 3` “բլբլանք”։

Վարժությունը չորս հոգու համար է: Երկուսը շփվում են միմյանց հետ, օգտագործելով “բլբլանք”, մյուս երկուսը «թարգմանում են» դրանք:

Դուք կարող եք օգտագործել այլմոլորակային, տարօրինակ հնչյուններ կամ պարզապես հորինել սեփական լեզու: Իսկ թարգմանիչները թող մտածեն, թե ինչ եք ուզում ասել:

Թարգմանիչները մեծ հնարավորություն են ստանում դեմքի արտահայտության և մարմնի դիրքի միջոցով հասկանալու մարդկանց: Եթե ցանկանում եք սովորել, թե ինչպես շփվել ուրիշների հետ և դա անել վարպետորեն, ապա դուք պարտավոր եք սովորել, թե ինչպես կարդալ ոչ վերբալ նշանները:

Մաղթում ենք Ձեզ հաջողություն:

Հեղինակ՝

Ինքնազարգացման բլոգ

Թողնել մեկնաբանություն