Posted in Time-management և արդյունավետություն

5S Ճապոնական համակարգը

 

Թայմ-մենեջմենթ (ժամանակի կառավարում)  հասկացության մասին խոսելով, մարդիկ հաճախ ի նկատի ունեն այն մեթոդների և մեխանիզմների ամբողջությունը, որոնք կապված են Արևմուտքից եկած անձնական և գործնական կազմակերպման հետ։ Եվ դա միանշանակ հասկանալի է, քանի որ այնտեղ է ծագել գիտելիքների տեսական և պրակտիկ բազան, որը օգնում է էֆֆեկտիվ կառավարել սեփական ժամանակը։

Եվ մասնագետներից շատ քչերը գիտեն, որ Արևելքը նույնպես ունի, ոչ պակաս հաջողակ (և որոշ դեպքերում արևմտյանին էֆֆեկտիվությամբ գերազանցող) ժամանակի կառավարման մեթոդներ: Արևելքի ներքո իհարկե առաջինը ներկայանում է Ճապոնիան, որը հայտնի է իր բիզնես տեխնոլոգիաների յուրահատուկությամբ:

Այդպես՝ ի շնորհիվ ճապոնացիների, մենք գիտենք 5S համակարգի մասին:

Ինչ է՞ իրենից ներկայացնում 5S համակարգը։

Ճապոնական 5S համակարգը հստակ կառուցվածքային համակարգ է, որը թույլ է տալիս աշխատավայրում կամ գրասենյակում ստեղծել օպտիմալ աշխատանքային պայմաններ: Այսպիսով, ըստ համակարգի, իդեալական պայմանների հասնելու ճանապարհներն են` աշխատանքային սեղանի վրա կարգի ստեղծումը, մաքրությանն հետևումը, ճշգրտության պահպանումը, ժամանակի և էներգիայի խնայողության միջոցների մշակումը:

Այլ կերպ ասած, 5S համակարգը նպատակաուղղված է արտադրության մեջ երբեմն ստեղծվող քաոսի կարգավորմանը, որը հանդիսանում է բազմակի մարդկանց կոլեկտիվ աշխատանքային գործընթաց:

5S համակարգի մեթոդաբանության բաղադրիչները

5S մեթոդաբանությունը հիմնված է աշխատանքի կառուցման 5 հիմնական սկզբունքների վրա, կամ ինչպես ճապոնացիներն են դրանք անվանում` 5 քայլերի: Եկեք հակիրճ դիտարկենք դրանք :

⇒Առաջին քայլը «Սեիրին» է, ճապոներենից թարգմանած նշանակում է դասակարգում, ավելորդի հեռացում:

Գործնական առումով, 5S համակարգի այս կետը ենթադրում է, որ  շրջակա բոլոր իրերը բաժանվում են երկու խմբի `անհրաժեշտ և ոչ անհրաժեշտ:

Հիմնականում մարդիկ դասակարգում են իրերը երեք տեսակի.

  • Ոչ պետքական իրեր — դրանք ենթակա են օտարման։
  • Պոտենցիալ անհրաժեշտ իրեր — դրանք կարող են օգտագործվել ժամանակ առ ժամանակ (պահվում են առանձին պահեստային տարածքում) :
  • Անհրաժեշտ իրեր — ամենօրյա աշխատանքում անհրաժեշտ իրերն են (արտադրության մեջ անփոխարինելի են) :

Ենթադրվում է, որ այս քայլը բարձրացնում է աշխատանքի մշակույթի և անվտանգության մակարդակը:

⇒Երկրորդ քայլը «Սեյտոնն» է, որը կարելի է թարգմանել որպես «կոկիկ, պատշաճ կարգի պահպանում» :

Այս քայլը նպատակ ունի կարգավորել այն իրերը, որոնք անհրաժեշտ են ամենօրյա գործունեության համար: Իրերը տեղադրվում են այնպիսի վայրերում, որտեղից հնարավոր է հեշտությամբ վերցնել դրանք ճիշտ և անհրաժեշտ պահին: Արագ որոնման համար խորհուրդ է տրվում բոլոր իրերը պիտակավորել:

⇒Երրորդ քայլը՝ «Սեիսո», թարգմանվում է որպես «մաքրության պահպանում»:

Այս քայլը նպատակաուղղված է արտադրության մեջ մաքրության ստեղծմանը: Աշխատավայրը պետք է տեսողականորեն բաժանվի մի քանի ֆունկցիոնալ տարածքների, որոնց սահմաններում պետք է տեղակայված լինեն համապատասխան իրերը: Բոլոր սարքերի պահպանումը մաքուր վիճակում, դրանց պարբերաբար ստուգումը թույլ կտա խուսափել խափանումներից և անաշխատունակությունից, որոնք կարող են խանգարել արդյունավետ աշխատանքին:

⇒Չորորդ քայլը «Սեիկեցուն» է, որը բառացիորեն թարգմանվում է որպես «ստանդարտացում»:

Այս փուլում վերլուծվում են առաջին երեք քայլերի իրականացման արդյունքները, որոնք գրանցվում են հատուկ նոթատետրում (կամ արձանագրվում են էլեկտրոնային եղանակով): Առավել արդյունավետ լուծումները ամրագրվում են աշխատանքների ստանդարտացման և ավտոմատացման մեջ:

⇒Հինգերորդ քայլ՝ «Սիցուկե», այս հասկացությունը նշանակում է «բարելավում, կարգապահության ձևավորում»:

Վերջնական քայլն է, որն ուղղված է 5S համակարգի ընկալմանը որպես փիլիսոփայություն: Նախորդ քայլերի իրականացման ընթացքում ստեղծված արտադրական համակարգը թույլ է տալիս զգալիորեն բարելավել ամբողջ աշխատանքի արդյունավետությունը, որը, վերջին հաշվով, հանդիսանում է ժամանակի կառավարման հիմնական նպատակը:

Դիտարկումներ և քոմմենթներ

Եթե դուք արդեն օգտվել եք ճապոնական 5S համակարգի  մեթոդից, լսել եք դրա մասին ձեր ընկերներից կամ գործընկերներից, կարող եք թողնել քոմմենթ՝ հակիրճ ներկայացնելով ստացված արդյունքները:

Հեղինակ՝

Ինքնազարգացման բլոգ

Թողնել մեկնաբանություն